Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Հայտնի են աշխարհի ամենաէքստրեմալ քաղաքները

Հայտնի են աշխարհի ամենաէքստրեմալ քաղաքները
08.05.2019 | 11:19

«El Pais»-ի իսպանական պարբերականը կազմել է աշխարհի ամենաէքստրեմալ քաղաքների վարկանիշային աղյուսակը: Այդ մասին գրում է gazeta.ru-ն:
Աղյուսակի առաջին հորիզոնականում է ռուսական Յակուտսկ քաղաքը, որտեղ ձմռանը ջերմաստիճանը նվազում է մինչև -40 ° C, իսկ ամռանը հասնում + 29 ° C-ի: Նշվում է, որ զբոսաշրջիկներ այստեղ գրեթե չեն այցելում, իսկ տեղացիները հաճախ են առօրյա կյանքին վերաբերող խնդիրներ ունենում:


Ցրտի ու բքի պատճառով ցուցակի մեջ է հայտնվել նաև Սախա-Յակուտիայի հանրապետությանում գտնվող Վերխոյանսկ քաղաքը, որ նաև Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված՝ պատմության մեջ ամենացածր ջերմաստիճանը գրանցվելու պատճառով՝ -69,8°С:
Էքստերմալ են համարվում նաև Պաղեստինի ագային վարչության տարաքում գտնվող Իերիհոն և Իրսայելի վարչական տարածքում գտնվող Տաբհա քաղաքները, քանի որ ծովի մակերևույթից ցածր են 200 մետր:


«El Pais»-ի բնորոշմամբ էքստրեմալ է նաև աշխարհի ամենակտրված, խուլ քաղաքը՝ Ադակ կղզի-քաղաքը, որ Ալեուտյան կղզիների մաս է կազմում:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ